Ո՞նց կարող է նա ինձ հանդիպել, առաջին հարցը կտամ տեսնելու համար՝ ձեռքը տե՞ղն է, թե՞ չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Փաշինյանը չի ցանկանում հանդիպել Սրբազանին։
«Դրանից հետո կորոշենք»,-նշել էՍրբազանը։
Լրագրողի դիտարկմանը, թե մինչև շարժման մեկնարկը Փաշինյանի կողմից հանդիպման առաջարկ է եղել՝ Բագրատ Սրբազանը պատասխանել է.
«Այո՛, եղել է։ Մերժել եմ, որովհետև հարմար չեմ տեսել, դեռ գործընթացները չէին սկսել, ոչ մի բան տեղի չէր ունեցել։ Չեմ կարծում, որ դա նպատակահարմար էր»։