«Այն խնդիրը, որը մենք ուզում ենք լուծել, այդ խնդիրը շատ բարդ և բազմաշերտ խնդիր է և այդտեղ դասագրքային մոտեցումներով հնարավոր չէ առաջ գնալ։ Ոչ մի բան չի զիջվել, ոչ մի բան չի փոխանակվել, այս փուլում սահմանազատումն արվել է այն տրամաբանությամբ, որ ձեր ասած պոբլեմները չառաջանան։
ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի զիջվել և չի զիջվելու, ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր սակարկման ենթակա չէ։
Ամսի 19-ի արձանագրությունը, երբ որ ստորագրվել է, մենք նաև հրապարակել ենք քարտեզ, որպեսզի ձեզ տեսանելի լինի։ Այդ քարտեզը ձևավորվել է այդ թվում մեր՝ բնակիչների հետ ունեցած քննարկումների արդյունքում, եթե հիմա գնանք հետայահաց, նայենք, թե մեր գյուղերի ներկայացուցիչներն ինչ հայտարարություններ էին անում սահմնազատումից առաջ և հետո, դուք կտեսնեք այդ պրոցեսը սկզբից մինչև վերջ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում։