«Սահմանազատման գործընթացը հավասարաբար ՀՀ նախաձեռնությունն է, մեր Կառավարության նախաձեռնությունը»․ Նիկոլ Փաշինյան

«Սահմանազատման հետ կապված կա շատ մեծ թյուրըմբռնում։ Սահմանազատման գործընթացն առնվազն հավասարաբար ՀՀ նախաձեռնությունն է, մեր Կառավարության նախաձեռնությունը, ինչո՞ւ, արձանագրելու համար ՀՀ ինքնիշխան տարածքը, և ես դա ասել եմ, դա թյուրընկալում է, թյուրըմբռնում է»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում։

Հարցին, թե ինչու մինչև այս պահը Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս չի եկել, Տավուշում այդ հատվածներն չեն սահմանազատվել, պատասխանեց․ «Այդ սահմանները չսահմանազատվեցին փոխադարձ պայմանավորվածությամբ, որովհետև նույն տրամաբանությամբ Ոսկեպարում կային մեծ պրոբլեմներ և ես գնացել եմ Ոսկեպար, քննարկել եմ բնակիչների հետ, լսել եմ նրանց և չեմ կորղ ասել՝ օրինակ Ոսկերպարի բնակիչները կամ Կիրանցի բնակիչները կամ Բաղանիսի բնակիչները կամ Բերքաբերի բնակիչները ինչ ասել են, ինչ հարց դրել են, մենք բոլոր հարցերը լուծել ենք, բայց այս գործընթացն ինչպես տեղի է ունեցել, այդ գործընթացում էականորեն հաշվի են առնված Ոսկեպարի ժողովրդի տեսակետները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել