Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վերաքննիչ դատարանը Վարդան Սեդրակյանի գործով որոշում կայացրեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է թողել Վարդան Սեդրակյանի և մյուսների գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը: Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ դատարանը բոլոր ամբաստանյալների մասով առաջին ատյանի դատավճիռը թողել է անփոփոխ: 

«Ես դեռ չգիտեմ այս որոշումը կբողոքարկենք Վճռաբեկ, թե ոչ: Պետք է խոսեմ իմ պաշտպանյալի հետ, միայնակ որոշում չեմ կարող կայացնել: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ կբողոքարկենք»,- տեղեկացրեց պաշտպանը:

Նշենք, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ապացուցված էր համարել գործով երեք ամբաստանյալների՝ Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի մեղքը: Դատավճռի համաձայայն՝ Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14, Սամվել Հարությունյանը՝ 12, իսկ Խաչատուր Պողոսյանը՝ 14 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք նաև, որ հիշյալ գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի էր ունեցել ընդամենը մեկ նիստ, որը հետաձգվել էր, քանի որ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը և Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը չէին ներկայացել դատական նիստին:

Իրավաբան.net

 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել