Իրավաբան.net-ը տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Վարդան Սեդրակայնին, Խաչատուր Պողոսյանին, Սամվել Հարությունյանին առաջադրված մեղադրանքի գործի քննությունը:
Ինչպես արդեն հայտնել էինք, դատավարության ընթացքում Վարդան Սեդրակյանը խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել: Վերջինիս պաշտան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ, որոնք հաստատում են նաև համապատասխան փաստաթղթերը Միքայելյան հիվանդանոցից և քրեակատարողական հիմնարկի բուժծառայությունից:
Քանի որ դատարանին ներկայացված փաստաթղթերը պատճենահանված էին և բնօրինակները չկային, դատարանը նշեց, որ դրանք իրավական հետևանք չեն կարող ունենալ: Այդ իսկ պատճառով Վարդան Սեդրակյանի միջնորդությունը կքննարկվի հաջորդ նիստին՝ հունիսի 20-ին:
Դատավարության ընթացքում մբաստանյալներ Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հրաժարվեցին ցու
Դատավորը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը:
Արև Ավագյան
Իրավաբան.net