Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով կայացված դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Այս մասին հայտարարություն է տարածել «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը:
Դատարան ներկայացված բողոքի մեջ նշվում է, որ հիշյալ դատավճռով թույլ է տրվել դատական սխալ:
Հիշեցնենք, որ դատարանը նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով և դատապարտել ազատազրկման 14 տարի ժամկետով:
Իրավաբան.net