Ինչպես Իրավաբան.net-ն արդեն տեղեկացրել էր, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչականշրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Սեդրակյանին, Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին առաջադրված մեղադրանի քննության ընթացքում ամբաստանյալ ԽաչատուրՊողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը ներկայացրել էր միջնորդությունների փաթեթ:
Պաշտպանական կողմը չառարկեց ներկայացված միջնորդությունները:
Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը, հայտնելով իր կարծիքը ներկայացված միջնորդությունների վերաբերյալ, առարկեց միայն դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդությանը: Նա նշեց, որ իր մասով նման փորձաքննություն անցկացնելն անիմաստ է, իսկ մյուս երկու ամբաստանյալների մասով փորձաքննության միջնորդությունը չառարկեց:
Գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը նշեց, որ ամբողջական կարծիք արտահայտելու համար իրենժամանակ է հարկավոր. «Մի քանի միջնորդությունների ես ի սկզբանե դեմ եմ: Բայց ամբողջական կարծիք հայտնելու համար ինձ պատրաստվելու ժամանակ է հարկավոր»:
Տուժող Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը ևս առարկեց միջնորդությունների դեմ` միաժամանակ խնդրեց միջնորդությունների մասին ամբողջական կարծիք արտահայտելու համար ժամանակ հատկացնել:
Դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ որոշեց հետաձգել դատական նիստը:Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 9-ին:
Արև Ավագյան
Իրավաբան.net