Այսօր Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Վարդան Սեդրակյանին,Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունային առաջադրված մեղադրանքի քննությունը:
Դատականին նիստին կողմերը հանդես եկան միջնորդություններով:
Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը ներկայացրեց միջնորդություն՝ խափանման միջոցը փոխելուհամար:
«Եթե ես թաքնվելու որևէ պատճառ ունենայի, դա կանեի այն ժամանակ, երբ արդեն հանցագործությանմասին հայտնի էր, իսկ Խաչիկը և Սամվելը դեռևս ոչ մի բան չէին ասել: Ակնհայտ է, որ դուք անմեղմարդուն պահում եք կալանքի տակ»,- միջնորդության ներկայացման ժամանակ ասաց ՎարդանՍեդրակյանը:
Ըստ ամբաստանյալի` միջնորդությունը չբավարարելը որևէ կերպ չի հիմնավորվում:
Նախորդ դատական նիստին Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը ևս նման միջնորդությունէր ներկայացրել, որը մերժվել էր: Քանի որ չկային միջնորդությունը ներկայացնելու նոր հիմնավորումներ,դատարանանը որոշեց քննության չառնել ամբաստանյալի ներկայացրած միջնորդությունը:
Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը դատարանին ներկայացրեց մի քանիմիջնորդություններ: Նա պահանջեց դատարնից նշանակել կենսաբանական փորձաքննություն, որպեսզիուսումնասիրվի Պարույր Հայրիկյանի մահափորձի օրը հայտնաբերված արնանման հետքերը պատկանումեն մարդո՞ ւ, թե`ոչ, եթե մարդու են, ապա տղամարդու են պատկանում, թե` կնոջ:
Ինչպես նաև, եթե տղամարդու են պատկանում, ապա Հայրիկյանի՞նն են, թե` ոչ:
Միաժամանակ պահանջեց նաև նշանակել դատատեխնիկական, ապրանքաշուկայական,դատահետքաբանական, դատաձգաբանական, դատաբժշկական և դատահոգեբուժական,դատահոգեբանական փորձաքննություններ:
Ըստ պաշտպան Ավետիսյանի՝ դատարանը չի պարզել, թե արդյոք ամբաստանյալները նախկինում ևներկայումս որևէ հոգեբանական հիվանդությամբ տառապել են, թե ոչ, եթե տառապել են, ապա արդյոքհանցավոր արարքը կատարելու պահին հիվադությունրը զրկել է
նրանց այդ քայլի լրջությունը հասկանալուց:
Դատարանը հայտարարեց 15 րոպե ընդմիջում՝ միջնորդությունների ծանոթանալու համար:
Արև Ավագյան
Իրավաբան.net