Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Սեդրակյանի և մյուսների գործով դատական նիստը:
Նիստի ժամանակ մեղադրող դատախազը ներկայացրեց ամբաստանյալ Սամվել Հարությունյանի նախաքննական ցուցմունքը:
Հիշյալ ցուցմունքի համաձայն՝ Սամվել Հարությունյանը հաստատեց, որ մի անգամ Սեդրակյանի հետ հանդիպման ժամանակ, վերջինս վրդովված դժգոհել է մի լրագրողից և ասել, որ մարդ ճարեն նրան վախեցնելու համար: Ինչպես նաև ցանկացել է Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի միջոցով վախեցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին և փեսային՝ Միքայել Մինասյանին. «Ասաց, որ վախեցնենք Միշիկին, բայց պետք է ուշադիր լինենք, որ մենակ լինի՝ ախրաննիկները չլինեն և մեքենայի մեջ մարդ չլինի, որ հեռվից բենզինի շիշ վրան նետենք: Ասել է նաև, որ Սաշիկին էլ վախեցնենք, բայց իրա ախրաննիկներն ուժեղ են, պետք է սպասենք»:
Ամբաստանյալը քննիչին տված ցուցմունքում նշել է, որ Սեդրակյանի արած հայտարարությանը լուրջ չեն վերաբերել:
Արև Ավագյան
Իրավաբան.net