Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Սեդրակյանը հրաժարվեց պատասխանել հարցերին

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռ շարունակվում է Վարդան Սեդրակյանին, Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին առաջադրված մեղադրանքով գործի քննությունը:

Մեղադրող դատախազ Ա. Ամիրզադյանը ներկայացրեց գրավոր ապացույցներն ու իրեղենները:

Մանսավորապես դիտեցին դեպքի օրը Պարույր Հայրիկյանի և ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի հագին եղած հագուստները:

Կարճատև ընդմիջումից հետո դատարանին ցուցմունք տվեց ամբաստանյալ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը:

Նրա խոսքով` Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձի մասին իմացել է հեռուստացույցից և մյուս նախագահի թեկնածուների նման գնացել է հիվանդանոց` նրան տեսակցելու:

Վարդան Սեդրակյանը նշեց, որ սպանության փորձի հետ որևէ կապ չունի: Ամբաստանյալ Սամվել Հարությունյանին ճանաչում է այնքանով, որ վերջինս նրա ամառանոցում քարորզարշավի ժամանակ վերանորոգում է իրականացրել: Իսկ Խաչատուր Պողոսյանին ճանաչել է Սամվել Հարությունյանի միջոցով:

Ամբաստանյալը միջնորդեց փոխել իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը, քանի որ նա որևէ լուրջ ապացույց չի տեսնում, որի համար պետք է գտնվի կալանավայրում:

Վարդան Սեդրակյանը հրաժարվեց դատավարության մասնակիցների հարցերին պատասխանելուց:

Միջնորդության քննարկումը հետաձգվեց, քանի որ դեռ ցուցմունք չեն տվել մյուս ամբաստանյալները:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 20-ին:

 

Արև Ավագյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել