«Ինչո՞ւ եք թաքնվել մարդկանց թիկունքում»․ Բագրատ Սրբազանը՝ իշխանության ներկայացուցիչներին

«Այսօր դեմ-դիմաց կանգնած ենք մենք․ ո՞ւմ պատճառով, նրանց, ովքեր այս ցանկապատից այն կողմ ծվարած մեծ-մեծ խոսում են, քիչ առաջ լրագրողներին եմ ասել։ Ինչո՞ւ եք թաքնվել մարդկանց թիկունքում, ինչո՞ւ եք այս մարդկանց մեջքով ձեր հարցերը լուծում, իբր թե ձեր հարցրեը լուծում, ինչո՞ւ։

Եվ հանել են այս մարդկանց իրենց հարազատ ընտանիքների դեմ, այ սա է իրական դավաճանությունը և հպարտ են զգում, և դեռ կրակելու մասին է խոսում։ Խոսե՛ք, ասում էր այլևս փշալարեր չեն լինելու Հայաստանում, դրանք ժանգոտելու են, այլևս ջրցան մեքենաները ծաղիկ ջրելու համար են․ հիմա ո՞ւր են փշալարերն ու ջրցան մեքենաները, սու՛տ է։ Այս մարդիկ տանն էլ են սուտ խոսում, չեն կարող չխաբել։

Իրենց անձնական կյանքում էլ են խաբել, հրապարակային կյանքում էլ են խաբել և խաբում են, և խաբելու են, եթե մենք ձեռքը չբռնենք և դիմացը չառնենք»,-այսօր՝ հունիսի 12-ին աջակիցներին հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել