ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հվ. Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը. Բայդենի և Մակրոնի հայտարարությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված՝ Բայդենի և Մակրոնի հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ, որը վերաբերում է տարբեր տարածաշրջանների և ոլորտների վերաբերող խնդիրների:

ԱՄՆ-ն և Ֆրանսիան հայտարարել են, որ աջակցում են Հարավային Կովկասի հետագա տարածաշրջանային ինտեգրմանը` ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության:

Երկու երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ աջակցելու Վրաստանի ժողովրդին եվրաատլանտյան ձգտումներում։ Նախագահները կոչ են անում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հարգել հանրության ցանկությունները և վերադառնալ եվրատլանտյան ուղի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել