Մենք մեծ հույս ունենք, որ հայկական կողմը այդ մարդկանց ցանկով կկիսվի ռուսական կողմի հետ. Զախարովա

Ռուսաստանը կոչ է անում հայ խորհրդարանականներին կիսվել Կիևի կողմից իրենց փոխանցած այն մարդկանց ցուցակով, որոնք զոհվել են ուկրաինական Բուչայում։

Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  «Մենք մեծ հույս ունենք, որ հայկական կողմը, հայկական պաշտոնական պատվիրակությունը այդ մարդկանց ցանկով կկիսվի ռուսական կողմի հետ» – ասել է դիվանագետը: «Մենք երկու տարի չենք կարող հասնել նրան, որ մեզ գոնե ինչ-որ մեկը, ներառյալ՝ ՄԱԿ-ը, տրամադրի այն մարդկանց ցուցակը, որոնք իբր այնտեղ զոհվել են», – հավելել է Զախարովան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել