Ծանր վիճակում երեխա է տեղափոխվել ԲԿ․ նա 2-րդ հարկի պատուհանից ընկել է

Մամուլում հրապարակված՝ «Երկրորդ հարկի պատուհանից 8-ամյա երեխա է ընկել. վիճակը ծանր է» վերտառությամբ հրապարակումների հետ կապված ԲԿ-ից հայտնում են, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։

«Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։

Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում:

Վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա: Ամռան այս օրերին նման դեպքերի թիվը նվազեցնելու համար, հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել