«Մենք իրական աջակցության կարիք ենք ունենալու»․ Նիկոլ Փաշինյանը՝ աղետի գոտու վերականգնման աշխատանքների մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց իրավիճակը՝ աղետի գոտում։

«Բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են, շատ տեղեր այլևս առաջվա տեսքը չունեն, մաքրվել են։ Մենք արդեն 4 հետիոտնային կամուրջ ունենք, որոնք բավական հեշտացրել են, հիմա մինչև վաղը երեկոյան կունենանք մեկ ինքնաշեն ժամանակավոր կամուրջ, բայց արդեն մեքենաների համար։ Դա իրականացվում է 7 բնակավայրեի համար։ 90 տոկոսով վերականգնված է էլեկտրաէներգիայի մատակարարումը, գազամատակարարումը և ջրամատակարարումը»,-նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ շարունակվում է երկաթուղու վերականգնման աշխատանքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել