ԱՕԿՍ-ը վարձակալությամբ կհանձնվի․ Գնել Սանոսյանը մանրամասներ է հայտնել

«Ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված գույքերից մեկը վարձակալության տրամադրել 10 տարի ժամկետով․ խոսքը հայտնի ԱՕԿՍ-ի շենքի մասին է։ Նախապատմությունը հիշում եք, որ Վարչական դատարանի վարույթում կար գործ, որի շրջանակներում հաշտություն կնքվեց և գույքի իրավունքը տրամադրվեց ՀՀ-ին, այնուհետև Կառավարության որոշումներից մեկով դարձրինք որպես պետական գույք և թե՛ գույքի կառավարման տեսանկյունից, թե՛ նաև դիմումներ կան, այդ գույքը օգտագործելու ցանկություն ունեցողներ կան, գույքը գնահատվել է և ամսական գնահատվել է, որ վարձակալության համար 15 միլիոն 450 հազար դրամ․ առաջարկում ենք հաստատել և այս պայմաններով մրցույթ անցկացնել»,- այսօր՝ հունիսի 6-ին, Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել