Հիվանդության պատճառով զինծառայողին արձակուրդ տրվում է ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հիվանդության պատճառով զինծառայողին տրվում է արձակուրդ 30-ից 60 օր տևողությամբ:
Պարտադիր զինծառայողի հիվանդության արձակուրդը կարող է երկարաձգվել մինչև 60, պայմանագրային զինծառայողինը՝ մինչև 30 օրով: Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի չորս ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ առանձին հիվանդությունների բուժման համար սահմանվում են ավելի երկարատև ժամկետներ:
Վերը նշված ժամկետը կարող է երկարաձգվել պետական լիազոր մարմնի ղեկավարի և նրա տեղակալների որոշմամբ՝ բժշկական հիմնարկի եզրակացության հիման վրա:
Բուժման կամ հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտման՝ զինվորական ծառայությանը պիտանիությունը որոշելու համար:
Ժամկետային զինվորական ծառայությունից հիվանդության պատճառով արձակման ժամանակ արձակուրդ չի տրվում:
Հիվանդության պատճառով արձակուրդը հերթական արձակուրդում չի հաշվարկվում:
Զինծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում: