Գույքի բռնագրավման կատարումն ապահովում է հիմնական պատիժը կատարող քրեակատարողական հիմնարկը:
Քրեակատարողական հիմնարկը գույքի բռնագրավման մասին դատավճիռը ստանալուց հետո պատիժը կատարելը վերապահում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, որը տրամադրում է համապատասխան տեղեկատվություն՝ պատիժը կատարելու կամ այն կատարելու անհնարինության մասին:
Գույքի բռնագրավումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Բռնագրավման ենթակա գույքը ներառում է գույքի բռնագրավման դատապարտված անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը, բացառությամբ օրենքով նախատեսված գույքի: