Նախկին ԽՍՀՄ քաղաքացիներից մեկը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, իր բնական կարիքները հոգալու նպատակով, փողոցում մտել է հասարակական բիոզուգարան, որնիրենից ներկայացնում է մեկ հոգանոց, շատ մաքուր, փայլուն, ժամանակակից ավտոմատ կառավարման համակարգերով զինված խցիկ: Դռան անցքի մեջ գցում ես 2 եվրոյանոցմանրադրամ, դուռը ավտոմատ կերպով բացվում է, լույսը միանում է, և մարդու ներս մտնելուն պես դուռը փակվում է: Երբ որ վրա հասավ մեր պատմության հերոսի դուրս գալուպահը, ապա պարզվեց, որ դուռը չի ցանկանում բացվել և որևէ ուղեցույց էլ չկա, թե ինչպես դրան հասնել:
Փորձելով տրամաբանել` մեր հերոսը մի քանի անգամ բարձրացրել և իջեցրել է զուգարանակոնքը, նստել է նրա վրա, քաշել է ջուրը, լվացել է ձեռքերը, սակայն ապարդյուն: «Տուժողը» ստիպված օգնություն է խնդրել դրսում մնացած իր ընկերոջից` խնդրելով 2 եվրոյանոց մանրադրամ դնել դռան անցքի մեջ, սակայն համառ սարքը հրաժարվել է ընդունելգումարը և բացել դուռը: Դուռը չբացվեց նաև ոտքով հարվածներ ստանալուց հետո:
Ճարահատությունից և հուսահատությունից տղամարդը նորից լվացել է ձեռքերը, այս անգամ արդեն չորացնող սարքով չորացրել է ձեռքերը, և վերջինիս անջատվելուն պես դուռըինքնաբերաբար բացվել է:
Փաստորեն, բիոզուգարանի ծրագրավորողների մտքով անգամ չի անցել, որ մարդը կարող է ձեռքերը չորացնել առանց չորացնող սարքի:
Համանման դեպքեր են տեղի ունեցել նաև Ֆրանսիայում: Այսպես, մեր նախկին հայրենակիցներից մեկը մուտք է գործել բիոզուգարան և հին ավանդույթի համաձայն կանգնել էունիտազի վրա: Դրանից սարքի համակարգչային ծրագիրը ուղղակի ՛՛խելագարվել է՛՛, քանի որ հատակի ցուցիչը (դատչիկը) անջատվել է, ուրեմն մարդը դուրս է եկել, սակայն ջուրըքաշած չէ, ուստի ժամանակն է միացնել ինքնամաքրման և ախտահանման համակարգը: Խեղճ մարդը իր բնական կարիքներն է հոգում և հանկարծակի լույսն անջատվում է և իր վրաօճառաջուր է լցվում: Անսպասելիությունից մարդը ցատկել է հատակին, դրանով ավելի շատ «զարմացնելով» համակարչին, թե ի՞նչպես է մարդը մտել, եթե դուռը փակ է և միացելէ չորացման համակարգը: Այս բոլոր արկածներից հետո զուգարանի դուռը «հրաժարվել» է բացվել, և փրկարարները մի քանի ժամ չարչարվել են դուռը կտրելու և տեխնիկայի «զոհին»զուգարանի «ճիրաններից» ազատելու համար:
Իսպանիայում էլ մի կին առանց արկածների օգտվել է զուգարանից և իր դուրս գալուն պես իր ընկերուհին, ցանկանալով տնտեսել գումարը, մտել է այնտեղ ուղիղ այն պահին, երբ խցիկն անցնում էր ինքնամաքրման և ախտահանման գործընթաց:
Այս ամենից հետո հարց է առաջանում` արդյոք անհրաժետ է բիոզուգարանի համապատասխան մասում փակցնել զուգարանից օգտվելու կանոնները, թե` ոչ: