Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է, այս մասին Reuters-ին ասել է Իրանցի պաշտոնյան։
«Մենք դեռ հույսեր ունենք, բայց կործանման վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են», – ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
Նշվում էր, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել, սակայն այդ մասին լուրը Tehran Times-ը հերքել է։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը նշել է, որ որոնողափրկարարական խմբերից մեկը մոտեցել է դեպքի վայրին։