Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները գերազանցելու, ներքին աշխատանքային կարգապահական և դատական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու դեպքերում դատական ծառայողի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգապահական, ինչպես նաև օրենքով նախատեսված տույժերը:
Դատական ծառայողի նկատմամբ տույժերի տեսակները կիրառում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք:
Մինչև կարգապահական տույժ նշանակելը պետք է գրավոր բացատրություն պահանջվի կարգապահական խախտում թույլ տված դատական ծառայողից: Դատական ծառայողի կողմից գրավոր բացատրություն չներկայացվելու դեպքում կարգապահական տույժը նշանակվում է անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա: