Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբ, հայտնում է IRNA-ն։
Նշվում է, որ եղանակային խստաշունչ պայմաններն ու թանձր մառախուղը դժվարացրել են փրկարարական խմբերի աշխատանքը։
Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպը տեղի է ունեցել Արևելյան Ադրբեջանի նահանգի Բրազին և Արդեշիրի գյուղերի միջև ընկած հատվածում։
Հաղորդվում է, որ ուղղաթիռում, բացի Ռաիսիից, եղել են Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիկ Ռահմատին, իմամ Հոջաթ ալ Իսլամ ալ Հաշեմը և մի շարք այլ անձինք։
Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին հայտնել է, որ եղանակի և մառախուղի պատճառով նախագահին տեղափոխող ուղղաթիռը ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել․ «Ադրբեջանի Արազ գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների շահագործման արարողությանը մասնակցելուց հետո նախագահը և նրան ուղեկցող պատվիրակությունը վերադառնում էին մի քանի ուղղաթիռներով»։