Դատաքննությունն սկսվում է նախագահողի կողմից դատական ակտի բովանդակության, ինչպես նաև վերաքննիչ բողոքի և դրա դեմ առկա պատասխանների էության շարադրմամբ: Նախագահողի զեկուցումից հետո դատարանը լսում է բողոքում ներկայացված` իր հետևությունները հիմնավորելու մասին կողմի ելույթը և դատական ակտը չբողոքարկած հակառակ կողմի պատասխանները:
Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում հետազոտվում են միայն կողմի միջնորդությամբ, և եթե դատարանը դա համարում է անհրաժեշտ: