«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պաշտոնական էջում մայիսի 17-ի կայանալիք հանդիպումների ժամանակացույցն է հրապարակվել։
Նշենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում կրկին ամփոփվեցին օրվա կարևոր գործողությունները, հանդիպումները։ Բագրատ Սրբազանը հայտնեց, որ առաջիկայում նաև նախկին սպայական կազմի, տնտեսագետների, կրթության մասնագետների հետ են նախատեսում հանդիպել։