«Քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման»․ Բագրատ Սրբազանը ներկայացրեց հետագա անելիքների մասին

Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր՝ մայիսի 16-ին, տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը ներկայացրեց, թե ինչ հանդիպումներ են ունեցել և ինչ հանդիպումներ կլինեն առաջիկայում։

«Առավոտից հանդիպումներ ենք ունեցել դարձյալ կազմակերպությունների, կուսակցությունների հետ։

«Հայրենիք» կուսակցությանն ենք հանդիպել, մեր Շանթ Հարությունյանին ենք հանդիպել, ԱԻՄ նախագահի՝ Պարույր Հայրիկյանին ենք հանդիպել։
Վաղը մենք շատ կարևոր հանդիպում ունենք մեր երիտասարդության հետ համալսարանի դիմաց, բաց դաս, դասախոսություն կլինի։ Հետո ժամը 17։00-ին հանդիպում ունենք մեր բժշկական համայնքի հետ։

Ժամը 18։00-ին Նեմեսիսի արձանի մոտ պիտի հանդիպենք նաև մեր դասախոսներին՝ թվով 100-ից ավել, որոնք երեկ իրենց ընդվզումն են հայտնել և հրաժարականի պահանջ էին դրել։

Առաջիկայում նաև մեր նախկին սպայական կազմի, մեր շատ սիրելի տղաների հետ պիտի հանդիպենք, բավականին մեծ թվով, նաև տնտեսագետների հետ է նախատեսվում, կրթության մասնագետների հետ, հանձնարարությունները կան, որոնցով մարդիկ զբաղվում են։

Սա է հենց այն համակարգային ձևակերպումը, որ մենք պիտի տանք, մի ուրիշ ծրագիր էլ կա, սրա մասին հիմա չեմ ասի, ժամը կգա, կասեմ։

Շաբաթ օրը՝ առավոտյան ժամը 11։00-ին, քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, տեղը, վայրը, ժամը կնշվի հայտարարությամբ։ Այնպես, որ այս հանդիպումները շատ կարևոր են թե՛ հասարակական շերտերի, թե՛ համախոհություն գոյացնելու, թե՛ կառուցվածքային վիճակի բերելու իմաստով»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել