«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև

«Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և բոլոր հարակից կառույցները վերացնելու ժամանակը»․ այս մասին մայիսի 14-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը։

Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն պատմություն է, և եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը։ Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել