Ի՞նչ եղանակով են տնօրինվելու պետության սեփականությունը դարձող նվերները․ պահպանման էական ծախսեր պահանջող գույքը և կենդանիներն իրացվելու են անհապաղ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում և Կառավարության որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է սահմանել, թե պետության սեփականությունը դարձող նվերներն ինչ եղանակով են տնօրինվելու:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ օրենքների վերը հիշատակված նախագծերի ընդունմամբ օրենսդրորեն սահմանվել են պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման եղանակները, նվերը տնօրինող մարմինները, սահմանվել է շուտ փչացող նվերները որոշ դեպքերում ոչնչացնելու հնարավորություն: Նախատեսվել են նաև դեպքեր, երբ պետության սեփականությունը դարձող առանձին խումբ նվերների տնօրինման եղանակի վերաբերյալ անհրաժեշտ է լինելու ստանալ Արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայության եզրակացությունը:

««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է նաև, որ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով պահպանման էական ծախսեր պահանջող գույքը և կենդանիներն իրացվում են անհապաղ, իսկ շուտ փչացող գույքն իրացվում է անհապաղ կամ ոչնչացվում է։

Միաժամանակ, նախատեսվել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, գույքի տնօրինման՝ օրենքով նախատեսված եղանակների ընտրության մեթոդաբանությունը և տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սահմանելով նաև, որ Նախագծերի փաթեթի ընդունմամբ պետք է վերանայվեն պետական գույքի օտարման և նվիրաբերության առկա կարգերը։

Արդարադատության նախարարությունը նշում է, որ այս ամենը հաշվի առնելով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության որոշումներում, ինչպես նաև ընդունել Կառավարության նոր որոշում, որով կսահմանվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, գույքի տնօրինման՝ օրենքով նախատեսված եղանակների ընտրության մեթոդաբանությունը և տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը սահմանելուն ուղղված Կառավարության որոշումը։

Այսպիսով․

  • «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ՝

1․ առաջարկվում է Կառավարություն 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ շեշտել դրա կիրառելիությունը նաև հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց՝ օրենքով սահմանված դեպքերում պետության սեփականություն դարձող նվերների նկատմամբ։

  • «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

1․ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգում առաջարկվում է լրացնել դրույթներ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների օտարման վերաբերյալ,

2․ առաջարկվում է սահմանել, որ պետության սեփականությունը դարձած նվերների գնահատման դեպքում Կոմիտե են ներկայացվում նվերների ռեեստրում գրանցված տեղեկությունները,  դրանց հանձնման վերաբերյալ կազմված փաստաթղթերը, ինչպես նաև՝ առկայության դեպքում՝ դրանց տեխնիկական բնութագրերը կամ այլ վերաբերելի փաստաթղթերը,

3․ նախատեսվել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների վաճառքի մասին որոշումն ընդունվում է պետական գույքի կառավարման մարմնի ղեկավարի հրամանով,

4․ պետական գույքի՝ աճուրդով (կամ մրցույթով) վաճառքի իրականացմանն ուղղված կարգավորումներում ավելացվել են համապատասխան դրույթներ` հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների վերաբերյալ։

  • «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը և տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

1․որոշման շրջանակներում նախատեսվել է համապատասխան հավելվածներով սահմանել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը և գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը,

2․սահմանվում է, որ գույքը տնօրինելու համար Կոմիտեի կողմից իրականացվում են գույքի տեղափոխումը և ժամանակավոր պահպանությունը` Կոմիտեի կամ մասնագիտացված կազմակերպության հատուկ հարմարեցված վայրերում, ինչպես նաև գույքի փաթեթավորմանը և պահպանմանն ուղղված այլ գործողություններ․

3․Կոմիտեին տրվում է գույքի տնօրինման եղանակների վերաբերյալ համապատասխան որոշումներ ընդունելու լիազորություն՝ ըստ այդ գույքի առանձնահատկությունների հաշվառման,

4․սահմանվում են գույքի ժամանակավոր պահպանության, տեղափոխման, պահման, առանձնահատկությունները,

5․սահմանվել են գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրող լիազոր մարմիններին դիմելու, լիազոր մարմինների կողմից մասնագիտական կարծիք ներկայացնելու, գույքի պահման համար մասնագիտացված կազմակերպություններ ընտրելու առանձնահատկությունները և այլն,

6․սահմանվում են գույքի տնօրինման յուրաքանչյուր եղանակն ընտրելու մեթոդաբանությունը` սպառիչ թվարկելով այն չափանիշները, որոնք դրվում են գույքի տնօրինման յուրաքանչյուր եղանակի ընտրության դեպքում, սահմանվում են գույքի տնօրինման եղանակների ընտրության հիմքում դրվող սկզբունքները, և առաջարկվում է գույքի տնօրինման եղանակների գործընթացում, ըստ անհրաժեշտության, ապահովել նաև տնօրինման կոնկրետ եղանակի առնչությամբ կոռուպցիոն հնարավոր ռիսկերի գնահատումը,

7․սահմանվում են շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, տնօրինման եղանակները, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները,

9․սահմանվում է շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը։ Առաջարկվում է որպես այդպիսի գույք համարել սննդամթերքը, օծանելիք, ակոսմետիկական ապրանքները, դեղորայք, դեղամիջոցները, դեղանյութերը ինչպես նաև այն գույքը, որոնց համար սահմանված պիտանիության ժամկետ և այդ ժամկետը Կոմիտեի կողմից գույքը պահպանման վերցնելու կամ պահատվության կամ հանձնելու պահին արդեն սպառվել է,

10․սահմանվում են գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը և տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման մասին կարգը,

11․սահմանվում է գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրող կազմակերպությունների ցանկը։

Նախարարությունից հայտնում են, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է սահմանել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման առանձնահատկությունները՝ այսպիսով ամբողջացնելով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների, օրենքով սահմանված դեպքերում պետության սեփականությունը դարձող նվերների հետագա ճակատագիրը որոշելու վերաբերյալ կարգավորումները, ինչպես նաև ապահովել համապատասխան օրենսդրական կարգավորումների` գործնականում ամբողջական և պատշաճ իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերը։

Նախագիծը հանրային քննարկման ներկայացված կմնա մինչև մայիսի 2-ը։


Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել