«Այսօրվանից սկսում ենք անհնազանդության ակցիաները»․ Միհրան Պողոսյան

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով այմ հետախուզման մեջ է գտնվում, շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր երեկ՝ ապրիլի 24-ին միացել են իրենց պայքարին․ «Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր հասարակական կազմակերպություններին, մտավորականներին, բոլորին՝ ովքեր մտահոգված են մեր երկրի ճակատագրով․ ոտքի՛ ելեք, ոտքի՛ ելեք՝ պայքարի։ Այսօր, ավելի քան երբևէ՝ մենք կարիք ունենք միասնության»։

Նա հավելել է, որ «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը պայքարի նոր փուլ է սկսում, այսօրվանից սկսում են անհնազանդության ակցիաներ և պետք է ստիպեն գործող իշխանությանը հեռանալ։

«Այս իշխանությունը պետք է հեռանա, որովհետև ինքն ապացուցում է ամեն օր ու ամեն ժամ, որ ի վիճակի չէ ՀՀ քաղաքացու խնդիրները լուծել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել