Կոչ ենք անում միանալ դիմադրական պայքարին․ Բևեռ

Տավուշի մարզում սկսված հայրենազրկման նոր փուլի գործնական քայլերը սկիզբ դրեցին համազգային ցասմանը, իսկ Ապրիլի 24-ի պոռթկումը է՛լ ավելի խթանեց դա։ Այս մասին նշվում է Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի հայտարարության մեջ։

«Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է։

Բոլոր գիտակից, սրտացավ հայ մարդկանց, առողջ ազգային ուժերին կոչ ենք անում միանալ դիմադրական պայքարին քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր միջոցներով, ստեղծելով դիմադրության տասնյակ օջախներ Երևանում և մարզերում։

Հանձնման ենթակա 4 գյուղերի և 4 անկլավների մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք ունեն հնարավորություն, կոչ ենք անում յուրաքանչյուրն իր բնակավայրում միանալ Տավուշի գյուղերի ճանապարհները փակած մեր եղբայրներին և քույրերին` նրանց հոգեպես և ֆիզիկապես սատարելու նպատակով:

Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի մեր հայրենակիցների ամրությունից է կախված այսօր այս գահավիժման ընթացքի կասեցումը և Հայաստանի ապագան` որպես ինքնիշխան պետություն»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել