Սերգեյ Ասատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստին փաստաբան Արայիկ Ներսիսյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Դատախազը միջնորդեց խափանման միջոցը փոխելու դեպքում 5 մլն դրամ գրավ կիրառել։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միջնորդությունը բավարարեց և խափանման միջոցը փոխեց, ընտրվեց գրավը, գումարի չափն էլ սահմանվեց 2 մլն դրամ։

Հիշեցնենք, որ Քոչարյանը կալանավորվել էր 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, ապա նոյեմբերի 6-ին ազատ էր արձակվել։ Ե՛վ Քոչարյանի, և՛ Ասատուրովի նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Մարտի 12-ին, սակայն, Քոչարյանի խափանմանի միջոցը փոխվեց և ընտրվեց գրավը, գումարի չափ սահմանվեց 2 մլն դրամը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել