«Ամերիաբանկը» հայտարարել է վաճառքի գործարքի ավարտի մասին

«Ամերիաբանկը» հայտնում է բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունների մասին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ի լրումն Bank of Georgia Group PLC («Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի») ընկերության հետ նախատեսվող գործարքի մասին փետրվարի 19-ին արված հայտարարության՝ Ամերիաբանկը սույնով տեղեկացնում է, որ բաժնետերերի և կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո գործարքը կնքվել է, և Ամերիաբանկի բաժնետերերի կառուցվածքի համապատասխան փոփոխությունները գրանցվել են։

Ապրիլի 4-ի դրությամբ Ամերիաբանկի բաժնետերերն են.

  • Bank of Georgia Group PLC («Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»)՝ 70.279 բաժնետոմս կամ մոտ 60%
  • Bank of Georgia Group JSC («Բենք օֆ Ջորջիա Ջի Էս Սի»)՝ 35.140 կամ 30%
  • Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ 11.713 կամ 10%»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել