Գլխավոր դատախազը նոր խորհրդական ունի

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ապրիլի 8-ի հրամանով Նարինե Գասպարյանը նշանակվել է գլխավոր դատախազի խորհրդական։

«․․․Հրամայում եմ՝

1․ Նարինե Գասպարի Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական՝ 2024 թվականի ապրիլի 8-ից։

2․ Նարինե Գասպարյանի հաստիքային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասված է հրամանի մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել