Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպման նպատակը Ադրբեջանի մեկուսացումն է. Ալիև

Ադրբեջանի նախագահը Բաքվում Թուրքիայի նախկին ԱԳ նախարարի հետ հանդիպմանը մեկնաբանել է Փաշինյան-Բլինքեն-Լայեն բանակցությունները:

Իլհամ Ալիևը պնդել է, թե իբր այդ շփումը վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում Հարավային Կովկասի համար և ուղղված է տարածաշրջանում գործակցության դեմ:

«Չնայած Եվրամիության և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների պնդումներին, որ բրյուսելյան հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, մենք գիտենք, որ դա հակասում է Ադրբեջանի հետ գործակցությանը»,- կարծիք է հայտնել Ալիևը:

Նրա խոսքով՝ բրյուսելյան հանդիպման նպատակը Ադրբեջանի մեկուսացումն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել