Օր 2․ ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրված դատավորի թեկնածուների հարցազրույցի փուլը՝ ՈւՂԻՂ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 28-րդ կետը, հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների (այսուհետ` Հավակնորդներ) ցուցակը հետևյալ կազմով․

1․ Ալումյան Հայկ
2․ Գրիգորյան Լիզա
3․ Գրիգորյան Վահե
4․ Կարապետյան Նորա
5․ Մազմանյան Արմեն
6․ Մարգարյան Աննա
7․ Քոչարյան Վիգեն։

Առաջին օրվա ընթացքում հարցազրույցի փուլն անցել են առաջին 3 թեկնածուները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել