«Խուճապ է, շատերը ցանկանում են հեռանալ»․ Տաջիկստանի իշխանությունները՝ ՌԴ-ից միգրանտների արտահոսքի մասին

Տաջիկստանի աշխատանքի փոխնախարար Շահնոզա Նոդիրիի խոսքով՝ իշխանությունները բազմաթիվ զանգեր են ստանում Ռուսաստանի տարածքում գտնվող երկրի քաղաքացիներից, փոխանցում է Meduza-ն։

«Դրանք, ամենայն հավանականությամբ, ոչ այնքան բողոքներ են, որքան մեր քաղաքացիների մոտ եղած վախերը, խուճապ, շատերն ուզում են հեռանալ: Մենք այժմ վերահսկում ենք իրավիճակը, ավելի շատ մարդիկ են գալիս Տաջիկստան, քան հեռանում», – ասել է Նոդիրին:

Փոխնախարարը հույս հայտնեց, որ սա ժամանակավոր երեւույթ է. նա հորդորեց «չենթարկվել համացանցում սադրիչ հաղորդագրություններին, որոնց նպատակը ազգամիջյան ատելություն սերմանելն է»։

Նրա խոսքով, Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ ոտնձգություններ են արձանագրվում նաև «կենցաղային մակարդակով», ահաբեկչությունից հետո սպառնալից հաղորդագրություններ են ստացվել Ռուսաստանում աշխատանքի նախարարության ներկայացուցչության հասցեին։

Նշենք՝ ավելի վաղ հաղորդագրություններ են ստացվել, որ ՌԴ իրավապահ մարմինները իրականացնում են «Հակամիգրանտ» լայնածավալ գործողություն՝ Ռուսաստանում մնալու իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիներին հայտնաբերելու և արտաքսելու նպատակով։

«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որում կասկածանքով բերման էին ենթարկվել Տաջիկստանի քաղաքացիներ, Մոսկվայում ուժեղացել են ստուգումները «արևելյան արտաքին» ունեցող մարդկանց նկատմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել