Հասանովը նիստ է հրավիրել և վերլուծել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի ղեկավար կազմի նիստ է հրավիրել:

Խորհրդակցությանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը:

Հասանովը հանձնարարականներ է տվել մարտական պատրաստականության բարձր մակարդակի պահպանման ուղղությամբ և կարևորել սպառազինության, տեխնիկայի և մարտական այլ միջոցների կիրառմամբ զորավարժությունների և գործնական պարապմունքների ինտենսիվության հետագա բարձրացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել