Ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալվել է 49 անձ․ ոստիկանությունը՝ ձերբակալությունների մասին

Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 49 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, հայտնում են ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրություն» միաբանությունը ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։

«Մարտական եղբայրություն»-ը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ վաղ առավոտյան ձերբակալվել է միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը։

Մեկ այլ գրառմամբ հաղորդվել էր այլ ձերբակալվածների մասին, սակայն անուններ չեն հրապարակվել: Հայտնի է, որ որպես ձերբակալման հիմնավորում բերվել է ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել