Եթե դու պատրաստ ես Ադրբեջանին տալ հայկական այդ տարածքները, դու պարտավոր ես Ադրբեջանի առաջ խնդիր դնել վերադարձնել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը։ Ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը․
«Տավուշից 4 գյուղ հանձնելով Փաշինյանն ակամա գործի է դնում միջազգային իրավունքի հին հռոմեական սկզբունքը՝ «ինչ իմն է, իմն է»։ Անկախ նրանից, թե ինչպես եմ այդ տարածքները ձեռք բերել։ Փաշինյանը սա այսօր կիրառում է միակողմանիորեն, չգիտեմ էլ՝ նա տեղյակ է, թե ոչ այս սկզբունքի մասին։
Եթե դու պատրաստ ես Ադրբեջանին տալ հայկական այդ տարածքները, դու պարտավոր ես Ադրբեջանի առաջ խնդիր դնել վերադարձնել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը։ Սրանք նույն հարթության նույն վրա են, սովետական շրջանի ժառանգություն են։ Հայաստանն իրավունք ունի այդ հարցը, նաև ԼՂ բնակիչների վերադարձի հարցը բերել օրակարգ»,- նշել է Օսկանյանը։