Հրդեհ՝ Լեռնահովիտ գյուղում

Մարտի 12-ին, ժամը 13։17-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնահովիտ գյուղի սկզբնամասում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու
մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 21:12-ին։ Այրվել է մոտ 700 հակ անասնակեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել