Ի՞նչ անեն քաղաքացիները, եթե թղթային դեղատոմս են ստացել․ նախարարը պարզաբանում է

Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը նորմալ աշխատում է, բայց հասկանում ենք, որ յուրաքանչյուր նոր ինստիտուտի ներդրման պարագայում լինում են ընթացիկ խնդիրներ։ Այս մասին Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի մասին։

Նա նշեց, որ ամենօրյան ռեժիմով հավաքագրվում են բոլոր բողոքները, խնդիրները։ Որոշներին արագ լուծումներ են տրվում։

«Այս օրերին շուրջ 40 հազար էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել։ Այս թվերը խոսում են այն մասին, որ համակարգը նորմալ աշխատում է։ Ես նաև հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը՝ հասկանալով, որ նման մեծ թվով մարդկանց վերաբերելի բարեփոխումների ընթացքում լինում են որոշակի դժվարություններ։ Բայց հասկանում ենք, որ այս բարեփոխումները ուղղված են քաղաքացիների առողջության պահպանմանը, համակարգի թափանցիկությանը»,-նշեց նախարարը։

Հարցին՝ ի՞նչ անեն քաղաքացիները, եթե թղթային դեղատոմս են ստացել մինչև մարտի 1-ը, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ դեղատոմսը պետք է փոխվի էլեկտրոնային տարբերակի, ձեռք չբերված դեղերը մարդիկ պետք  է ստանան նոր կանոնակարգի համաձայն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել