iravaban.net-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության օրը Օպերայի շենքը գեղարվեստական նոր լուսավորությամբ ներկայացավ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ արդիականացվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի լուսավորությունը: Այն լուսավորվել է շուրջ 400 LED լուսարձակներով:
«Այսօր մենք նոր լույս ենք տալիս մեր քաղաքի ամենակարևոր շենքերից մեկին՝ Օպերային: Տասնամյակներ շարունակ այս ճարտարապետական գլուխգործոցն անփայլ ու անտեսված էր, բայց այսուհետ այն վառվելու է արվեստին արժանի լույսերով՝ դառնալով քաղաքի իսկական զարդը: Սա ոչ միայն գեղարվեստական քայլ է, այլև խորհրդանշում է մեր մայրաքաղաքի ճանապարհը՝ դեպի նոր լույս, դեպի նոր ոգեշնչում»,- ելույթի իր խոսքում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Տոնական երեկոն ավարտվեց շքեղ հրավառությամբ:
Տեսանյութը այստեղ։