Քննարկել են Հայաստանի սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավմանը և ԵՄ չափանիշներին համապատասխանեցմանն առնչվող հարցեր

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Iravaban.net-ը տեղեկանում է, որ Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում՝ սեպտեմբերի 22-ին  հանդիպել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը և ԵՄ ավագ փորձագետներ՝ Ալբերտո Մանտովանին,Արիանո Դոմինիկեն, ինչպես նաև ավագ փորձագետ Մելինե Բեգլարյանը, որոնք քննարկել են Հայաստանի սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավմանը և ԵՄ չափանիշներին համապատասխանեցմանն առնչվող հարցեր։

Նկատի ունենալով, որ շուկայում էկոլոգիական և օրգանական արտադրանքների ի հայտ գալը նոր մարտահրավերներ է ստեղծում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար, նրանք կարևորել են Եվրոպական փորձի փոխանակումը և մասնագիտական կարողությունների ամրապնդումը՝ միտված Հայաստանի սպառողներին որակյալ և անվտանգ սննդամթերքով ապահովելուն։ Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ, նոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար, թեև 2022 թվականից ՍԱՏՄ ստուգաթերթերում ներառվել է Վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի վերահսկման (HACCP) համակարգը, սակայն դրա լիարժեք կիրառումը պահանջում է կարողությունների շարունակական զարգացում։
Այս համատեքստում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակնկալում է աջակցություն համակարգային բարեփոխումների և վերահսկողության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման հարցում։

Տեղեկանք. Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերին, ուժի մեջ է մտել 2021թ. մարտից և սահմանում է համագործակցության լայն շրջանակ՝ ներառյալ սննդամթերքի արտադրության, առևտրայնացման և արտաքին առևտրի ոլորտները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել