Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել «Երևան» բժշկագիտական կենտրոնի «պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության» բաժանմունքի պատից: Այս մասին հայտնում է Երևանի ավագանու նախկին անդամ Աշոտ Սարգսյանը։
«Հարգելիներս Արցախյան պատերզմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել «Երևան» բժշկագիտական կենտրոնի «պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության» բաժանմունքի պատից: Հարցը նրանում է, որ բաժանմունքն է տեղափոխվել նույն ԲԿ-ի այլ հատված, որտեղ և փակցվել է վահանակը»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում անմահացած հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը հայտնել էր, որ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատից որդու անվան ցուցանակը հանվել է։
2021 թվականին բուժկենտրոնի «Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության» բաժանմունքն անվանակոչվել էր որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի անունով

