Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ մարտի 5-ին, հրամանագիր է ստորագրել դատավորի նշանակման վերաբերյալ։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի ԲԴԽ-20-Ո-49 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,-նշվում է հրամանագրում:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Ստեփանյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրի 2 դատավորներից մեկն է8։ Դատավորի պաշտոնում նշանակվել է 2019-ի նոյեմբերին։