Ստամբուլում գազատարի պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է NTV հեռուստաալիքը, գրում է РИА Новости-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքի հյուսիսում՝ Սուլթանգազի շրջանում, ենթադրաբար էլեկտրական լարերի կարճ միացումից հետո գազատար է պայթել։
Հայտնում են, որ կրդեհը տարածվել է հարևան տների պատշգամբների վրա, հեռուստաալիքին պատմել է ականատեսը։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ թեև միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, վնասվել են շրջակայքի որոշ շինություններ։
Մարզում բնական գազի և էլեկտրաէներգիայի անջատում է, թիմերը շարունակում են աշխատանքը։ Հրդեհը մարվել է։