Տուգանք՝ վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված են տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքները։

Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի 19-րդ կետով սահմանված է, որ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով։

Իսկ 29-րդ կետի համաձայն՝ վթարային ազդանշանի կամ «վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառման կանոնները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել