Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Միքայել Սաֆարյանի և Արթուր Կիրակոսյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Միքայել Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած 13-ամյա իր ծանոթ Սվետա Մուրադյանի համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Բացի այդ, Միքայել Սաֆարյանը Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գործող «Տաք ջուր» կոչվող համալիրում ընկերոջ՝ Արթուր Կիրակոսյանի հետ՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած 13-ամյա Սվետա Մուրադյանի համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել նրա հետ:
Արթուր Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գործող «Տաք ջուր» կոչվող համալիրում ընկերոջ՝ Միքայել Սաֆարյանի հետ՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած 13-ամյա Սվետա Մուրադյանի համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել նրա հետ:
Գործով երկու մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշներով, ըստ որի`
Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ՝ սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: