Դավիթ Բալայանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում

Ազգային ժողովը Սահմանադրական դատավորի թեկնածու Դավիթ Բալայանին չընտրեց նշված պաշտոնում։

Քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 32-ը: 32-ն էլ «կողմ» են քվեարկել Բալայանի թեկնածությանը։ Խորհրդարանական մեծամասնությունը չի մասնակցել քվեարկությանը։

Դավիթ Բալայանին այս պաշտոնում առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը։

Հիշեցնենք՝ ՍԴ-ում դատավորի թափուր աթոռ է մնացել Արաիկ Թունյանը հրաժարականից հետո։ Վերջինս Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր է ընտրվել։

Դավիթ Բալայանը ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի որդին է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել