«Անպատասխանատվություն և արհամարհանք». Գեղամ Մանուկյանը՝ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին հարկելու մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին իր ելույթը ձևակերպեց «Անպատասխանատվություն և արհամարհանք»։

«Փաշինյանի ընտանեկան թերթը հրապարակում է մի լուր, թե Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է կայացել ֆրանսիական կողմի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով ու հատկապես Հայաստանը ֆրանսիական կողմին փոխանցելու Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի մասին տվյալներ։ Սեփական երկրի անվտանգության նկատմամբ ավելի մեծ անպատասխանատվություն դժվար է գտնել։ Հետո հասկացել են կամ պետք էր մի քանի ժամով և լուրը արդեն ջնջված է, բայց այն արդեն վանդակից դուրս է թռչել»,-նշեց նա։

Մանուկյանի խոսքով՝ Փաշինյանի ուշքն ու միտքը մարդկանցից հարկ «քերելն» է, միայն մատ է թափ տալիս սեփական ժողովրդի վրա։

«Սեփական ժողովրդին դասակարգելով՝ արտագնա աշխատանքի մեկնողներին որոշել թույլ տալ ասֆալտի վրայով քայելել թե չքայլել, լոկ կարող է իրեն թույլ տալ մեկը, ով արհամարհում է սեփական ժողովրդին» ,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել