Ի՞նչ պայմաններով պետք է պատժախցում պահվեն կալանավորված մարդիկ

Կալանավորված անձինք պատժախցում պահվում են միայնակ: Պատժախուց տեղափոխելիս այդ նպատակով նախատեսված գրանցամատյաններում պարտադիր նշվում է պատժախցում պահելու ժամկետը։

Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձինք անկողնային պարագաներով ապահովվում են քնի համար սահմանված ժամերին: Այնտեղ գտնվելու ընթացքում կալանավորված անձանց արգելվում են նամակագրությունը, տեսակցությունները՝ բացառությամբ պաշտպանի հետ տեսակցությունների, լրացուցիչ սննդամթերք, առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելը, ծանրոցներ, հանձնուքներ ստանալը, դրամական փոխանցումներ կատարելն ու ստանալը, հեռուստադիտումները, սեղանի խաղերից օգտվելը: Պատժախցում պահվող կալանավորված անձինք օգտվում են ամենօրյա՝ առնվազն մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից: Առաջարկություններ, դիմումներ և բողոքներ ներկայացնելն իրականացվում է ընդհանուր սահմանված կարգով: Պատժախցում պահվող կալանավորված անձինք գտնվում են բժշկական հսկողության ներքո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել